Կրակոցի ոււղղության որոշման համակարգ GDS360

Համակարգը նախատեսված է կրակոցի ձայնային աղբյուրների ուղղության որոշման համար 360 աստիճան ծածկույթով՝ տրամադրելով ձայնի աղբյուրի ազիմուտը և ձայնի ինտենսիվությունը և ձայնագրությունը:

GDS-360-ը բաղկացած է 5 միկրոֆոնային զանգվածներից (1), որոնք պետք է տեղադրվեն հատուկ ուղղություններով և միմյանց հետ հարաբերական անկյունային դիրքով, որպեսզի ապահովեն 360 ° ծածկույթ : Յուրաքանչյուր միկրոֆոնային զանգված ունակ է ապահովել +/-40 ° ազիմուտի և բարձրության ծածկույթ:

Համակարգի անկյունային սկանավորման ճշտությունը յուրաքանչյուր ուղղությամբ ± 10 ° է:

Ձայնային ազդանշանների նախամշակումը կազմակերպվում է տվյալների մշակման երկու հարթակների վրա (2), որոնք փոխանցում են վերամշակված ձայնի ալիքը ցանցային փոխակերպիչի միջոցով (3) դեպի Կենտրոնական վերամշակման համակարգ - CPS (4) ՝ ձայի ձևավորման, տարածական զտման, ուղղության որոնման և արդյունքները հաճախորդի համակարգչին փոխանցելու համար:
Համակարգը ունի քամու ձայնի զտման մեխանիզմ:
Յուրաքանչյուր հայտնաբերված
հրազենի ձայն համակարգը TCP / UDP կապի միջոցով փոխանցում է հաճախորդի համակարգչին:
Սարքը շարունակաբար փոխանցում է իր սարքին լինելու մասին տեղեկատվությունը։

Փորձարկումներից մեկի տեսագրությունն այստեղ․

Ձայնի արտապատկերման համակարգ SoundCam-B01

Սարքն իրենից ներկայացնում է միկրոֆոնների համախումբ (զանգված), որը վիդեո տեսախցիկի միջոցով հնարավորություն է տալիս ճշգրիտ տեղորոշել տեսախցիկի տեսադաշտում հայտնված ձայնի աղբյուրը՝ արտապատկերելով այն վիդեո պատկերի վրա գունային եզրանշման միջոցով։

Համակարգը հնարավորություն է տալիս աշխատել ձայնային պատկերների ձևավորման՝ անընդհատ եւ հայտնաբերման ռեժիմներում։ Առաջին դեպքում համակարգը անընդհատ ձևավորում եւ արտապատկերում է ձայնային ինտենսիվության պատկերը, իսկ երկրորդ ռեժիմում համակարգը կարելի է կարգավորել որոշակի մակարդակից բարձր ձայնային ազդանշաններ հայտնաբերելու և տեղորոշելու համար։

Համակարգը հնարավորություն է տալիս մշակել և արտապատկերել 10 ձայնային պատկեր վայրկյանում և գնահատել ձայնի ուղղությունը ±10 աստիճանի ճշտությամբ։