Ինստիգեյթ Ռոբոտիքս֊ը Ինստիգեյթ խմբի դուստր ձեռնարկություն է, որը նախագծում և պատրաստում է նորարարական անօդաչու թռչող սարքեր և ռոբոտատեխնիկական լուծումեր, որոնք դեռևս առկա չեն շուկայում։
Մեր առքելությունն է՝ ստեղծել խելացի ռոբոտատեխնիկական լուծումներ,
նախագծերն իրականացնել հայկական նեղ մասնագիտացած կազմակերպությունների հետ՝ երկրում ստեղծելով տեխնոլոգիական կազմակերպությունների ցանց։
Մեր տեսլականն է՝ մշակված լուծումները արտահանել առաջատար երկրներ  որպես հայկական արտադրություն, կիրառել դրանք մեր երկրի խնդիրները լուծելու համար, գիտական ներուժ զարգացնել և պահպանել երկրի ներսում։

Ինստիգեյթ խմբի մասին
Ինստիգեյթը ՏՏ և ՃՃ ընկերությունների ընտանիք է, որը ստեղծվել է 2004 թ.-ին Երևանում։ Ինստիգեյթ խմբում աշխատում են ավելի քան 300 ինժեներ Երևանում և մասնաճյուղերում՝ Գյումրի, Վանաձոր, Ստեփանակերտ, Գորիս, Ախալքալաք քաղաքներում։
Մեր միջազգային ներկայացուցիչները կազմակերպությունը ներկայացնում են հետևյալ երկրներում՝ ԱՄՆ (Սան Խոսե և Պորտլանդ), Գերմանիա (Մյունխեն), Ճապոնիա և Վրաստան:
Ինստիգեյթ խումբը մշակել է ավելի քան 700 ինժեներական նախագիծ ԱՄՆ-ի, Կանադայի, Գերմանիայի, Սինգապուրի, Շվեյցարիայի, Ֆինլանդիայի, Ավստրիայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի ավելի քան 300 գործընկերների համար, ինչպիսիք են ST Engineering, Xilinx, EXAR, Microchip Atmel Aerospace եւ այլն: