Բաղադրյալ լուծումներ ըստ պատվիրատուի պահանջի

Բարդ նորարարական ինժեներական լուծումների մշակում՝ ըստ պատվիրատուի պահանջի, որոնք դեռևս առկա չեն շուկայում

  • ռոբոտաշինական բարդ լուծումների մշակում ըստ պատվիրատուի պահանջի
  • “իրերի համացանց” տեխնոլոգիաների ինտեգրում
  • ներկառուցված ապարատային մասի նախագծում և նախատիպավորում
  • ձայնային և տեսաազդանշանի վերլուծություն
  • անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ճարտարապետության նախագծում և մշակում, ինչպիսիք են թևավոր, պտուտակավոր, հիբրիդ և մալուխով սնվող ԱԹՍ-ները
  • էլեկտրամատակարարում ՝ մալուխով սնվող ԱԹՍ-ների համար (անհատական լուծում տրված բեռի զանգվածի և էլեկտրական լարերի երկարություն համար)
  • անօդաչու թռչող սարքերի ինքնաղեկի թռիչքի կառավարման համակարգի մշակում
  • կաղապարներ բազմապտուտակ անօդաչու թռչող սարքերի համար
  • սեփական լուծման հիման վրա ֆիքսված և հիբրիդային VTOL տեխնոլոգիայով ԱԹՍ-ներ
  • ԱԹՍ-ների կաղապարների հարմարեցում տարբեր բեռնվածության և թռիչքի տևողության
  • նավիգացիոն համակարգի և գետնի կայանի կառավարման համակարգերի ինտեգրում
  • ծրագրավորման միջերեսներ
  • վերապատրաստում և գիտելիքի փոխանցում
  • ռադիո համակարգերի մշակում 
  • Wi-Fi, ապակենտրոն ցանցեր/ընթացակարգեր
  • տեսահոսք, ղեկավարում իրական ժամանակում
  • ծրագրավորման միջերես՝ հասանելի B2B / B2G ձևաչափով՝ ներառյալ արտոնագիր
  • ամպային հաղորդակցություն, ապակենտրոն ցանցեր, հանգույց-հանգույց ցանցերի ձևավորում / ինտեգրում
  • կրթական լաբորատորիաների տեղադրում (ռոբոտաշինություն, ԱԹՍ-ներ, տպասալեր, պլաստիկ և այլն), ուսումնական ծրագրերի տրամադրում և ուսուցչական կազմի վերապատրաստում

Տպասալի նախագծում և ներդրված ծրագրավորում

Տվյալներ տպասալերի նախագծման և ներդրված ծրագրավորման վերաբերյալ

  • տվյալ ուղղությունը գործում է սկսած ընկերության հիմնադրումից՝ 2012 թ
  • 2019 թ.-ի դրությամբ ներդրված ծրագրավորման թիմում ընդգրկված են 5 մասնագետ, որոնք փորձառու են տպասալերի նախատիպերի ստեղծման, նախագծման և արտադրության ոլորտում
  • մշակվել են տպասալեր և խելացի սարքեր Սինգապուրի, ԱՄՆ-ի և Հայաստանի ընկերությունների համար
  • տպասալ արտադրող փորձառու գործընկերներ Չինաստանում և ԱՄՆ-ում

Պարբերաբար տրամադրվող խորհրդատվություն և նախագծման ծառայություն

  • գործընթացը սկսվում է խնդրի ձևակերպումից՝ պարզելով ներկայացված պահանջներն ու սահմանափակումները
  • տպասալի նախատիպը կարող է պահանջել մի քանի տարբերակի մշակում` վերջնական տարբերակին հասնելու համար (սովորաբար 3 փուլով)
  • կատարվում է ներդրված ծրագրավորում, մեխանիկական մասի ինտեգրում, փորձարկում
  • իրականացվում է տպասալի արտադրություն վստահելի արտադրողների հետ կամ ըստ հաճախորդի ընտրության
  • տրվում է հետարտադրական երաշխիք, որը կարող է ներառել նաև տեխնիկական սպասարկում և խորհրդատվություն

Օբյեկտի հայտնաբերում/ճանաչում/հետևում

  • պատկերներիի դասակարգում և օբյեկտների հայտնաբերում տեսանյութերում՝հետևյալ տեխնոլոգիաների հիման վրա.
    • Caffe, Tensorflow, OpenCV հետ SVM, CNN, R-CNN, YoLo, SSD
  • փոքր օբյեկտների հայտնաբերում/հետևում ցածրորակ տեսանյութերի վրա
  • անձի նույնականացում ՝ մուտքային սահմանափակ տվյալների հիման վրա
  •  մարդու հայտնաբերում ջերմային ֆոտոխցիկով
  • թռչունների հայտնաբերում սովորական ֆոտոխցիկով

Արհեստական բանականություն և մեքենայական ուսուցում

  • HMM և LSTM նեյրոնային ցանցերի մշակում խոսքի ճանաչման համար
  • ԱԹՍ-ների հավասարակշռման վերահսկում
  • նավերի շարժիչի ապահովում սարքին վիճակում
    • նավերի անխափան աշխատանքի համար կանխատեսելի պահպանման համակարգի հայեցակարգի ուսումնասիրություն և մշակում ՝ մեքենայական ուսուցման հիման վրա
  • արհեստական բանականության ալգորիթմի բարելավում տարասեռ հաշվարկի հարթակի վրա
    • ձեռքբերված թողունակություն - 1 մլրդ (128x128) մատրիցի վերամշակում վայրկյանում
    • ձեռքբերված լատենտություն - 25 մվ` 1 մլն (128x128) մատրից մշակելու համար

Ձայնային և տեսաազդանշանի վերլուծություն

  • մուլտիմեդիա գրադարանի և հավելվածի մշակում
  • ծրագրի ճարտարապետության ուսումնասիրություն, ալգորիթմների բնութագրում, թիրախային հարթակներում քարտեզագրում և օպտիմալացում
  • տեսանյութերի կոդավորում - H.264, Mpeg2, Set-Top-Box (բազմակի կոդավորող/ապակոդավորողներ)
  • պատկերի վերամշակում - HDR, SR, ձևաչափի փոխարկիչներ
  • տեսահոսքի մշակում, պատկերավորում, խնդիրների հայտնաբերում, փորձարկում
  • բազմաթիվ տարասեռ հաշվարկման հարթակների թիրախավորում
    • CPU/DSP
    • GPGPU, HPC
    • FPGA, ASIC
  • ստուգման գործիքներ
    • տեսահոսքեր՝ թեստավորման և համեմատման համար
    • true 8K/4K UHD տեսանյութի թեստային գեներատորներ, վերակոդավորողներ

Փակ տարածքում թռչող ԱԹՍ-ներ

  • թռիչքներն իրականացվում են լոկալ տեղորոշման համակարգի միջոցով
  • ցուցադրության նկարագրություն. անօդաչու թռչող սարքը թռչում է 2-3 մետր բարձրության վրա, տեղափոխում է, օրինակ, հաշիվը (ամրացված կոնֆետի վրա) և գցում է այն նախապես սեղանին տեղակայված տարայի մեջ, իսկ եթե տարան բացակայում է, ԱԹՍ-ն վերադառնում է