Ներդրված ծրագրավորման դասընթաց / Embedded Programming

Ինստիգեյթ Ռոբոտիքսը հունիսի 9-ից սկսում է ներդրված ծրագրավորման (embedded programming) դասընթաց սկսնակների համար

  • տևողությունը՝ 4 ամիս
  • շաբաթական երկու դաս (երեքշաբթի և ուրբաթ ՝ առավոտյան 9:00-10:30)
  • դասընթացն անվճար է
  • լավագույն մասնակիցները կընդունվեն աշխատանքի

Դասընթացներ ԱԹՍ շահագործման և սպասարկման համար

«Ինստիգեյթ Ռոբոտիքս»-ը կազմակերպում է դասընթացներ անօդաչու թռչող սարքերի շահագործման և սպասարկման համար:

Ստացիոնար դասընթաց

  • Տևողությունը `4-6 ամիս
  • Մասնակցություն `շաբաթական 2 անգամ (2-3 ժամ)
  • Շրջանավարտներին կտրամադրվի մասնակցության վկայական

Ինտենսիվ դասընթաց

  • Տևողությունը `2-3 ամիս
  • Մասնակցություն՝ ամեն օր (8 ժամ)
  • Շրջանավարտներին կտրամադրվի մասնակցության վկայական

Տեսնել ավելին ...

 

Դասընթացավարների պատրաստում

Մենք տրամադրում ենք դասընթացներ հետևյալ թեմաներով՝

  • օդաչուների և տեխնիկական մասնագետների դասընթացներ
  • վերահսկիչ համակարգերի ստեղծման դասընթացներ

Ուսուցում և աշխատանք

Ուսնակները, ովքեր հետաքրքրված են էլեկտրոնիկայով, մեխանիկայով, ծրագրակազմի մշակմամբ, ներկառուցված ծրագրավորումով, ռադիոհամակարգերով, անօդաչու թռչող սարքերի մշակմամբ և այլն, կարող են իրենց ինքնակենսագրությունը ուղեկցող նամակով ուղարկել info@instigaterobotics.com էլ հասցեին։

Ուսումնական լաբորատորիա

Մենք առաջարկում ենք անհատական փաթեթներ ուսումնական լաբորատորիաների համար, որոնք ներառում են.

  • վերապատրաստման ծրագիր
  • ձեռնարկներ
  • ապարատ / ծրագիր
  • ստենդներ
  • հիմնական սարքավորումներ
  • դասընթացավարների վերապատրաստում

ԱԹՍ օդաչուների և տեխնիկական սպասարկման լաբորատորիա

Դասընթացը ներառում է.

  • Աերոդինամիկայի հիմունքներ
  • ԱԹՍ ճարտարապետության ուսումնասիրություն
  • Պտուտակավոր անօդաչուների և ինքնաթիռների հավաքում
  • Ռադիոհամակարգեր
  • Թռիչքի կարգաբերում
  • Ռադիոհամակարգեր, տեսահեռարձակում, վիդեո հղումներ
    • Օդաչուների հմտություններ պտուտակավոր և թևավոր անօդաչուների տարբեր տեսակի թռիչքներ իրականացնելու համար
    • մեխանիկական
    • կիսամեխանիկական
    • ավտոմատ

Փաթեթը ներառում է.

  • Ուսումնական անօդաչու(ներ), ուսումնական  ինքնաթիռ(ներ)` պահեստամասերով
  • Ռադիոհամակարգեր
  • Տեսանյութերի փոխանցման գործիքներ
  • Սենյակային պայմաններում փորձարկման հարմարանքներ
  • Ծրագրային ապահովում (Թռիչքի սիմուլյատորներ)
  • Անօդաչուի հավաքման և կարգաբերման անհրաժեշտ համակարգեր

Կառավարման համակարգերի լաբորատորիա

Դասընթացը ներառում է.

  • Մեխատրոնիկայի հիմունքներ
  • Կառավարման համակարգերի ծրագրավորում և կարգաբերում
  • Աշխատանք քայլային շարժիչի, շարժիչի ղեկավարման հանգույցի և տարբեր ղեկասարքերի հետ

Սարքային փաթեթը ներառում է.

  • Շարժիչի ղեկավարման հանգույց (ESC), թևապտուտակ, ղեկասարք և այլն
  • Շարժիչի ղեկավարման հանգույցի (ESC) կարգաբերման փորձատեղ
  • Մաթեմատիկական ճոճանակ
  • Հավասարակշռման փորձատեղ և այլն