Մալուխով սնվող անօդաչուներ/ Շարժական դիտաշտարակ

Մալուխով թռչող անօդաչուներ՝ թռիչքի անսահմանափակ ժամանակով, տեղադրված շարժվող մեքենայի, նավակի կամ նավի վրա

  • հետևում է իրեն ամրացված էլեկտրաէներգիայի աղբյուրին՝ մինչև 40 կմ/ժամ հորիզոնական արագությամբ
  • լրացուցիչ բեռ՝ 1․5 կգ
  • թռիչքի բարձրություն` 60 մ
  • հորիզոնական արագություն` 10 մ/վ
  • ուղղահայաց արագություն` 3 մ/վ
  • հեռաչափություն/տեսանյութի հեռավորություն՝ 8-10 կմ
  • գետնի կայանում տեղադրված ճախարակը ավտոմատ կերպով հավաքում կամ բաց է թողնում մալուխը

 

Տեսնել ավելին․․․

Անօդաչու թռչող սարք՝ Ուրուր3

Անօդաչու՝ նախատեսված տեսահսկման, տեսանկարահանման, հեռարձակման և բեռների տեղափոխման համար

  • կաղապարը՝ տիտան, հիմնված է հեծանիվի անիվի կառուցվածքի վրա
  • օգտակար բեռի հնարավորություն՝ 1-5 կգ
  • առավելագույն հորիզոնական արագություն՝ 10-13 մ/վ
  • առավելագույն ուղղահայաց արագություն՝ 3-5 մ/վ
  • թռիչքի առավելագույն տևողություն՝ 40 րոպե (առանց քամի, ծովի մակերևույթին)
  • կոմբինացված թռիչքի տևողություն՝ 23-25 րոպե (քամի՝ 10 մ/վ արագությամբ)
  • թռիչքի առավելագույն բարձրություն՝ 4000-4500 մետր ծովի մակերևույթից
  • հեռաչափության միջակայք՝ 7-12 կմ
  • անօդաչուի հասանելիության տիրույթը՝ 10-12 կմ (առանց քամի, ծովի մակերևույթին)
  • ցանկացած տեսախցիկ և կայունացուցիչ օգտագործելու հնարավորություն (մինչև 5 կգ)

հիմնական առավելություններ

  •  կարող է ձևափոխվել և աշխատել մալուխով՝ ապահովելով թռիչքի անսահմանափակ ժամանակ
  • կայուն թռիչքի ապահովում՝ շնորհիվ Ինստիգեյթ Ռոբոտիքսի կողմից մշակված ալգորիթմի
  • հարվածակայուն

Անօդաչու թռչող սարք՝ Բազե1

Անօդաչու` նախատեսված տեսահսկման, տեսանկարահանման և հեռարձակման համար

  • առավելագույն հորիզոնական արագություն՝ 10 մ/վ
  • առավելագույն հորիզոնական արագություն՝ 10 մ/վ
  • խառը ռեժիմով թռիչքի տևողություն՝ 20 րոպե
  • անօդաչուի հասանելիության տիրույթը՝ մինչև 8 կմ
  • ունակ է թռիչքներ իրականացնել -10C֊ից մինչև +50C ջերմաստիճանում
  • պատկերի կետայնություն՝ 2K (2560 x 1440) 30 fps
  • տեսախցիկի 3 առանցքանի կայունացուցիչ (Gimbal)
  • պատկերի հեռարձակում՝ մինչև 8 կմ
  • GPS tracker

Անօդաչու թռչող սարք՝ Օհան3

Quadcopter֊ը նախատեսված է անօդաչու վերահսկողության, տեսաձայնագրման և տվյալների հաղորդման համար

  • ծանրաբեռնվածություն՝ 4 կգ
  • հորիզոնական արագություն` 40 կմ / ժամ
  • ուղղահայաց արագություն` 40 կմ / ժամ
  • խառը թռիչքի ժամանակը` 30 րոպե
  • առավելագույն շառավիղը` 10 կմ
  • աշխատանքային ջերմաստիճանը՝ -10 +50°C

Կրակոցի ուղղության որոշման համակարգ GDS-360

Համակարգը նախատեսված է կրակոցի ձայնային աղբյուրների ուղղության որոշման համար՝ 360° ծածկույթով, և տրամադրում է հետևյալ տվյալները.

  • ժամանակը
  • ձայնի ինտենսիվությունը
  • ազիմուտը
  • բարձրացման անկյունը
  • հայտնաբերված իրադարձության 5 վայրկյանանոց աուդիոալիքը և այլն

Տեսնել ավելին...

3D Տպիչ - SLA LCD

  • արտադրող` Ինստիգեյթ Ռոբոտիքս
  • տպման հստակություն` մինչև 4K պիքսել
  • Ethernet և WiFi Control, USB տպում
  • տպման հարթ մակերևույթ
  • տպման նյութ` Էպօքսիդ
  • սենսորային էկրան SD քարտով՝ ինքնավար տպման համար
  • շերտի չափը` 0.01 մմ
  • oգտագործում է աղմուկի վերացման 2 ռելս

3D տպիչ - Prusa I3

Նախագծված է Prusa I3 model֊ի հիման վրա, կատարելագործված է մասերի որակը և ստացված արդյունքը

  • արտադրող` Ինստիգեյթ Ռոբոտիքս
  • տպման հստակություն ֊ 250 x 210 x 200 մմ
  • շերտի չափը ֊ 0.1 մմ
  • ծորակի չափը ֊ 0.2 մմ+
  • բոլոր բացադրիչները բարձր որակի մետաղից են
  • սենսորային էկրան SD քարտով՝ ինքնավար տպման համար
  • տպանյութի տրամագիծը ֊ 1.75 մմ
  • միացումը ֊ SD Card, USB
  • տպման նյութը ֊ ABS, PLA, PVA

 

Անտառների վերահսկման համակարգ

Անտառների վերահսկման համակարգը նախատեսված է հրդեհի, ծառահատման և մարդու կամ կենդանու շարժման վերահսկման համար։ Համակարգի սարքերը ամրացվում են ծառերի ճյուղերին` որոշակի բարձրության վրա, և իրականացնում են․

  • մարդու կամ կենդանու շարժման առկայության ստուգում
  • հրդեհի առկայության ստուգում՝ օդի որակի վերլուծության միջոցով
  • ծառահատումների ստուգում՝ սղոցի ձայնի վերլուծության միջոցով

Շարժում արձանագրելու դեպքում տարածքը լուսանկարվում է և լուսանկարը կոորդինատների հետ մեկտեղ ուղարկվում է իրավիճակային կենտրոն։
Իրավիճակային կենտրոնը հնարավորություն է տալիս ստանալ հրդեհի, ծառահատման և շարժման մասին տեղեկություն:
Համակարգը կպատրաստվի պատվիրատուի անհատական պատվերի հիման վրա:

Տեսնել ավելին ...

Խելացի դռան զանգ

  • Այցելուների հետ ցանկացած վայրից խոսելու և տեսնելու հնարավորություն
  • Տեսաձայնագրության պահպանում պահոցում, դիտելու հնարավորություն բջջային հավելվածից
  • Տեսագրությունների պահոցի բացարձակ պաշտպանվածություն՝ երկկողմանի այլագրման շնորհիվ
  • Դռան շուրջ անցուդարձի վերահսկողություն
  • Դռան զանգին չպատասխանելու դեպքում համակարգը հնարավորություն է տալիս պահպանել այցելուի տեսահաղորդագրությունը տվյաների պահոցում, որը հասանելի է միայն օգտատիրոջը
  • Բոլոր տվյալները պահպանվում են երկկողմանի կոդավորված՝ AES256/PGP այլագրով
  • Տեսագրությունների պահպանման ժամկետը պահոցում կարգավորվում է օգտատերոջ կողմից

Տեսնել ավելին ...

Խելացի տեսախցիկ

  • տեսախցիկը տեղադրվում է տան կամ ցանկացած շինության մուտքի դռան մոտ
  • սարքը տեսահսկում է շրջակայքը և ուղարկում տեսաձայնագրությունը տվյալների պահոց
  • պահպանված տեսաձայնագրությունը հասանելի է միայն օգտագործողին
  • օգտագործողը կարող է հետևել տեսահոսքին ինչպես իրական ժամանակում, այնպես էլ՝ վեբ կամ բջջային հավելվածով
  • բոլոր տվյալները պահպանվում են երկկողմանի կոդավորված՝ AES256/PGP այլագրով
  • տեսագրությունների պահպանման ժամկետը կարգավորվում է օգտատիրոջ կողմից
  • տեսախցիկը կարող է նկարահանել ինչպես անընդհատ ռեժիմով, այնպես էլ միայն շարժում արձանագրելիս

Տեսնել ավելին ...

Հեռավար ջրամատակարարման համակարգ

Համակարգը նախատեսված է ոռոգման հեռակառավարման և վերահսկման համար: Համակարգն ունի

  • մեկ մուտք՝ 1 դյույմ ունեցող խողովակի համար
  • 10 ելք՝ 0.5 դյույմ ունեցող խողովակների համար
  • ծրագրային հավելված
  • յուրաքանչյուր ելքի համար ոռոգման ժամանակացույց սահմանելու հնարավորություն

Համակարգի ծրագրային հավելվածի միջոցով օգտագործողը հնարավորություն կունենա հեռակառավարել համակարգի աշխատանքը, հետադարձ կապով տեղեկանալ ընթացիկ վիճակին և ստանալ հետևյալ տվյալները

  • Ոռոգման վերջին ամսաթիվը և ժամանակը
  • Ոռոգման պլանավորված ամսաթիվը և ժամանակը
  • Ոռոգման գործընթացի ընթացիկ վիճակը
  • Կարող է տվյալներ հաղորդել նաև շրջակա միջավայրի գործոնների մասին

Փոքր մետեոկայան

 Այս սարքերը կարելի է տեղադրել մշակահողերում կամ անտառում և ստանալ հետևյալ տվյալները՝

  • օդի խոնավություն, ջերմաստիճան, ճնշում
  • օդի որակ
  • լույսի ինտենսիվություն
  • անձրևի քանակ
  • քամու ուղղություն և արագություն

Տեղադրման խտությունը կախված է տեղանքի ռելիեֆից։

 

Հողի խոնավության տվիչ

Հողի խոնավության տվիչը տեղադրվում է մետեոկայանից ոչ շատ հեռու և հողի խոնավության ու ջերմության վերաբերյալ տվյալները լարով փոխանցում է մետեոկայանին։ Տեղադրման խտությունը կախված է տեղանքի ռելիեֆից։

Ջրաչափ սարք

Ջրի ծավալի չափման սարք է, որը կարող է աշխատել բաց տարածություններում, ինքնավար է և չի պահանջում լրացուցիչ սպասարկում, քանի որ մարտկոցները լիցքավորվում են արևային սալիկների միջոցով։ Ջրաչափ սարքը ամրացվում է առուների մեջ տեղադրված կիսալուսնաձև խողովակին և չափում այդ խողովակով անցնող ջրի քանակը։ Սարքն աշխատում է ուլտրաձայնային զգայունակների տված տվյալների հիման վրա։ Այն կարող է ծրագրի միջոցով ուղղարկել տվյալներ և տրամադրել հաշվետվություններ։

Սարքը կարող է ունենալ նաև հնարավորություն չափելու հետևյալ ցուցանիշները՝

  • ջրի ջերմաստիճան ու թթվայնություն
  • միջավայրի ջերմաստիճան ու խոնավություն
  • օդում զանազան գազերի առկայություն
  • ռադիոակտիվություն և այլն

Սարքերի կիրառման հիմնական ոլորտը գյուղատնտեսությունն է և ջրամատակարարմամբ զբաղվող կազմակերպությունները։

Սարքը թույլ է տալիս կարգավորել ջրի օգտագործումը, խնայել ջրի պաշարները և օգտագործված ջրի դիմաց վճարել համապատասխան չափով։

Հոսանքի գծերի փոխանջատիչ IR-ATS-100

IR-ATS-100 համակարգը փոխանջատում է հոսանքը երկու մուտքային գծերի միջև 15-20 միլիվայրկյանում, այսինքն՝ այնքան կարճ ժամանակում, որքան հարկավոր է հոսանքից սնվող սարքերը միացրած պահելու համար։

  • յուրաքանչյուր ֆազի վրա հոսանքի ծախսը կազմում է 30Ա
  • հոսանքի ավելցուկային պաշարը կազմակերպված է 90Ա փոխանջատիչներով
  • ունի հեռվից մեխանիկական փոխանջատման հնարավորություն
  • լուսային ազդանշանով ցույց է տալիս ներկա պահին միացված հոսանքագիծը
  • սարքի էկրանին տրամադրում է լարման և հոսանքի ծախսերի տվյալները
  • սարքի հիմնական և կարևոր հանգույցները կրկնօրինակված են, ուստի վնասման դեպքում սարքը աշխատում է պահեստային հանգույցներով՝ վնասվածքի մասին տեղյակ պահելով լուսային ազդանշանի միջոցով

Ինքնաղեկ ծրագիր

Սեփական արտադրության ԱԹՍ ինքնաղեկի ծրագրային ապահովում՝ մշակված Իլլինոիսի համալսարանի պրոֆեսոր Նաիրա Հովակիմյանի հետ համատեղ՝ L1 ինքնակարգավորվող ալգորիթմի հիման վրա, որն ապահովում է թռիչքի կայունություն։
Sեսնել ավելին...

Ուսումնական լաբորատորիա

Ինստիգեյթ Ռոբոտիքսը Ինստիգեյթ ուսումնական կենտրոնի հետ համատեղ մշակում և առաջարկում են ռոբոտաշինության փաթեթներ ավագ դպրոցների և համալսարանների համար:
Տեսնել ավելին ․․․