• Ինստիգեյթ Ռոբոտիքս֊ը Ինստիգեյթ խմբի դուստր ձեռնարկություն է, որը նախագծում և պատրաստում է նորարարական անօդաչու թռչող սարքեր և ռոբոտատեխնիկական լուծումեր, որոնք դեռևս առկա չեն շուկայում։
  • Մենք առաջարկում ենք  ինժեներա֊ճարտարապետական խորհրդատվություն, սեփական արտադրանք, ինժեներական ծառայություններ, դասընթացներ՝ գիտելիքի փոխանցում, համակարգերի ինտեգրացիա և փորձարկումներ
  • Մեր առքելությունն է՝ ստեղծել խելացի ռոբոտատեխնիկական լուծումներ,
    նախագծերն իրականացնել հայկական նեղ մասնագիտացած կազմակերպությունների հետ՝ երկրում ստեղծելով տեխնոլոգիական կազմակերպությունների ցանց։
  • Մեր տեսլականն է՝ մշակված լուծումները արտահանել առաջատար երկրներ  որպես հայկական արտադրություն, կիրառել դրանք մեր երկրի խնդիրները լուծելու համար, գիտական ներուժ զարգացնել և պահպանել երկրի ներսում։

Ինստիգեյթ խմբի մասին

  • ՏՏ և ՃՃ ընկերությունների խումբ
  • Հիմնադրվել է 2004֊ին
  • 7 կազմակերպություն  Երևանում
  • 5 մասնաճյուղ մարզերում`
    • Գյումրի, Վանաձոր, Գորիս, Ստեփանակերտ, Ախալքալաք
  • 200+ ինժեներ
  •  Պատվիրատուները՝
    • Սինգապուր, ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա,  Ավստրիա, Ֆինլանդիա, Գերմանիա,  Ճապոնիա, Վրաստան
  • Գործընկերները՝ 
    • ST Electronics, Xilinx, EXAR, Microchip Atmel Aerospace...
  • Նախագծերը ցայսօր՝
    • 300+ պատվիրատուների համար 700+ նախագծեր